Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:27

Կիբեռհանցագործություններից տուժածների պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն. ՆԳՆ

Կիբեռհանցագործություններից տուժածների պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն. ՆԳՆ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների (խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր) պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն: 

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով, ըստ հաղորդագրության, ՆԳՆ-ն ինտենսիվ քննարկումներ է իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի հետ։

«Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը՝ տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն, և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)»,- մանրամասնել է նախարարությունը:

Նշվում է նաև, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

ՆԳՆ-ն հորդորում է նման դեպքերից խուսափելու համար որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, չանցնել անծանոթ հղումներով:

Զեղծարարություններից տուժածներն ավելի քան 2 ամիս էր՝ ակցիաների միջոցով պահանջում էին սառեցնել զեղծարարության հետևանքով առաջացած վարկային պարտավորությունները։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։ Մայիսի 6-ին նա տեղեկացրել էր, որ ԿԲ-ն բանկերին հորդորել է սառեցնել զեղծարարությունների հետևանքով հաստատված գործարքներից բխող վարկային պարտավորությունները։ Մայիսի 13-ին, սակայն, քաղաքացիներն ահազանգել էին, որ իրենց վարկերը չեն սառեցրել։

 
Դիտեք նաև՝ 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+