Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:14

«Հանգիստ նստե´ք տեղներդ»․ ՏԿԵ նախարարն արձագանքել է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու լուրերին

«Հանգիստ նստե´ք տեղներդ»․ ՏԿԵ նախարարն արձագանքել է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու լուրերին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է իր Թուրքիա այցին զուգահեռ հնչած այն եզրահանգումներին, ըստ որոնց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաճառվելու է թուրքական ընկերության։

Նախարարն ի պատասխան՝ ընդգծել է, որ ՀԷՑ-ը, որն իշխանությունները պետականանցնելու նպատակ ունեն, «դառնալու է Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների սեփականությունը»։

«Լուրջ դեմքով մի խումբ ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ» Թուրքիա կատարած իմ աշխատանքային այցից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից հերթական գիտաֆանտաստիկ եզրակացությունն են արել, թե, իբր, ՀԷՑ-ը վաճառվելու կամ տրվելու է թուրքական ընկերության: ՀԷՑ-ը պետականացվելու է սիրելի «փորձագետ-փորձանքներ»։ Հանգիստ նստե´ք տեղներդ ու շարունակե´ք զգալ պետության համը ձեր բերանում: Ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու, ինչպես նախորդ բոլոր դեպքերում»,- գրել է Խուդաթյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը»:

Ավելի ուշ վարչապետն ԱԺ-ում հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ գործադիրում ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարել էր կա՛մ քաղաքացիներին վնասի փոխհատուցման ծրագիր, կա՛մ ընկերությունն ազգայնացնելու հարցը դիտարկել, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էր արձանագրել։ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի անջատումների մեջ երկրի ներսում հասարակական դժգոհություն հրահրելու նպատակ էր տեսել։

Խուդաթյանը հունիսի 27-ին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ քննարկել էր Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները։

«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ի կառավարման պարտականությունն ամբողջությամբ իր վրա էր վերցրել 2015-ին, երբ ընկերությունն «Ինտեր ՌԱՕ»-ի հետ պայմանագիր էր ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

Կարդացեք նաև՝ 

Արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+