Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:13

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև առկա հակասությունների վերաբերյալ․ Օվերչուկ

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև առկա հակասությունների վերաբերյալ․ Օվերչուկ

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշելու է Եվրամիության հետ մերձեցման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնների միջև առկա հակասությունները, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին։

«Ես պատրաստվում եմ ստորագրել նամակ՝ ուղղված իմ գործընկեր Մհեր Հերբերտիին (ՀՀ փոխվարչապետ Գրիգորյան-AT) այն մասին, որ, մեր կարծիքով՝ այս գործողությունները (ԵՄ-ի հետ մերձեցման նորմերը-AT) հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին»,- ասել է Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ իրենք կքննարկեն համապատասխան միջոցառումների կիրառման հարցը։

«Հետևում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Եվրամիության մերձեցման շրջանակներում։ ՀՀ իրավական շրջանակներում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են որոշ հավաստագրման կանոններ»,- հայտարարել է Օվերչուկը։

Հունիսի 20-ին Օվերչուկը թվարկել էր ԵՄ-ի հետ մերձեցման տնտեսական հետևանքները ՀՀ քաղաքացիների համար։

2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։

Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+