Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ, չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում․ Զուրաբյան

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ, չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում․ Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրառմանը, որը նա անվանել էր «Դիմանկար․ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ»:

Փաշինյանն առաջին նախագահին մեղադրել էր Հայաստանի անկախության առաջին տարիներից երկիրը «մարիոնետ պետության» վերածելու մեջ։ Վարչապետը Տեր-Պետրոսյանին «վախկոտ, կամազուրկ, նաև անպատասխանատու» էր անվանել։ Բացի այդ, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի զրույցը Գարեգին 2-րդ կաթողիկոսի հետ՝ Փաշինյանը գրել էր, թե «երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ-ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»։ Մեկ օր առաջ Փաշինյանի կինը Տեր-Պետրոսյանին անվանել էր «գիտնական ոջիլ», «մեռելի զդաչի»։

Զուրաբյանն ի պատասխան՝ նշել է, որ «Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում»։

«Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին և դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը: Հայաստանի ղեկը գտնվում է պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու, իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի»,- մասնավորապես գրել է Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ «նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական եկեղեցու մաքրության» և «ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով՝ ջարդում են ազգային ամրության ողնաշարը»։

«Հասկանում են, որ սերմանում են պառակտություն և ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտություններն սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը: Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև՝

Լևոն Տեր-Պետրոսյանը Գարեգին Բ-ի հետ քննարկել է «իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավը». խոսնակ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+