Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:23

Նիկոլ Փաշինյանը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը, հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: 

«Այս մրցաշարի նպատակը հենց սա է. նախ՝ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը՝ թիմային ոգին ուժեղացնել մեզանում և հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին, ովքեր առավել վճռական են և ովքեր առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում»,- ասել է վարչապետը։

Մրցաշարն անցկացվել է հունիսի 16-22-ը։ Մասնակցել են երկու տարիքային խմբի թիմեր՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ), որոնցից յուրաքանչյուրը եզրափակիչ փուլ է հասել 16 ուժեղագույն թիմերով։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում 13-15 տարեկանների մրցաշարում 1-ին տեղն զբաղեցրել է Երևանի թիվ 51 դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Երևանի թիվ 2 դպրոցի թիմը և 3-րդ տեղը՝ Երևանի թիվ 137 դպրոցի թիմը:

10-12 տարեկանների մրցաշարում հաղթել է Երևանի 174 դպրոցի թիմը: Երկրորդ տեղն է զբաղեցրել է Արթիկի թիվ 1, իսկ երրորդ տեղը՝ Եղվարդի միջնակարգ դպրոցի թիմը:

Մրցաշարի հաղթող դպրոցները և նրանց ներկայացուցիչները պարգևատրվել են արժեքավոր դրամական մրցանակներով։ 

1-ին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 2,5 մլն, 3-րդ տեղը՝ 1,5 մլն: Պարգևներ են ստացել նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ։ Թիմերի 9 աշակերտից յուրաքանչյուրն, իր հերթին, պարգևատրվել է. 1-ին տեղ՝ 150 000 դրամ, 2-րդ տեղ՝ 100 000 դրամ, 3-րդ տեղ՝ 75 000 դրամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+