Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:03

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը․ դեսպան

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը․ դեսպան

Վրաստանը կարող է երկար ժամանակով զրկվել Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից, լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2023 թվականին Եվրամիությունը Վրաստանի համար բացեց եվրոպական ընտանիքի դռները, և Վրաստանը դարձավ ԵՄ անդամության թեկնածու։ Մենք միասին տոնեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը դադարեցվել է․ ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակ կորցնել Եվրամիության անդամ դառնալու պատմական հնարավորությունը։ Ավելին ՝ ժողովրդավարությունը Վրաստանում վտանգված է»,- պնդել է Գերչինսկին։

Եվրոպացի դիվանագետը նշել է, որ հունիսի 23-ին ԵՄ ԱԳ նախարարների նիստում հնարավոր է՝ քննարկվի նաև Վրաստանի հարցը, մասնավորապես՝ ԵՄ-ի դեմ ուղղված ապատեղեկատվությունը, պատժամիջոցների կիրառման հնարավորությունը և առանց վիզայի ռեժիմը:

Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները լարվել էին 2024 թվականի մայիսից, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունել էր օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ ԵՄ-ն հարցեր ունի նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդարության և թափանցիկության վերաբերյալ։

2025 թվականի հունվարին ԵՄ-ն դադարեցրել էր առանց վիզայի ռեժիմը վրացի դիվանագետների և պաշտոնատար անձանց համար։ Միության առանձին երկրներ նաև անհատական պատժամիջոցներ էին սահմանել վրացական իշխանության ներկայացուցիչների դեմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+