Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:06

«Չենք ներքաշվի», «Իրանը թուլանա, մեր թշնամները կօգտվեն». հարցում

«Չենք ներքաշվի», «Իրանը թուլանա, մեր թշնամները կօգտվեն». հարցում

Իսրայել-Իրան հակամարտությունն արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում է: Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերն Իսրայելը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:

Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է, թե անհանգստություն ունե՞ն հարևան երկրում ընթացող իրադարձությունների կապակցությամբ, կարո՞ղ է դա տարածվել Հայաստանի վրա և ինչպե՞ս:

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ այդ իրադարձությունները, մեծ հավանականությամբ, կազդեն նաև Հայաստանի վրա:

«Դե Ադրբեջանը որ հրեաների կողմից է, հնարավոր է ամեն բան: Իմ կարծիքով՝ պետք է, առաջին հերթին, սահմանն ամրացնել»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի հիշեցրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ամենահավատարիմ զինակիցներից է:

Հարցման մասնակիցներից ոչ բոլորն էին, սակայն, հավանական համարում այս հակամարտության՝ ՀՀ-ի վրա որևէ կերպ ազդեցություն ունենալը:

«Չեմ կարծում, լավ կլինի: Չի ներքաշվի (Հայաստանը)»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+