Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:43

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

Իսրայելը հարվածել է Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը՝ «Սորոկա» ԲԿ-ին

Իսրայելը հարվածել է Արաքում (Իրան) գտնվող ծանր ջրի ռեակտորին, Associated Press-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ AP-ն նաև հայտնում է, որ Իրանն, իր հերթին, հարվածել է իսրայելական մեծ բուժհաստատության:

Իրանական կողմի հաղորդման մեջ նշվել է, որ Արաքում «որևէ ռադիացիոն վտանգ չկա»։ Օբյեկտը տարհանվել է, և ռեակտորի շրջակայքում գտնվող քաղաքացիական տարածքները չեն վնասվել:

Իսրայելը հինգշաբթի՝ հունիսի 19-ի առավոտյան նախազգուշացրել էր, որ հարվածելու է այդ օբյեկտին և հորդորել էր բնակչությանը հեռանալ տարածքից։

Իրանն, իր հերթին, մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական N12 հեռուստաալիքին։ Տեղի բնակիչները տեղեկացրել են բազմաթիվ պայթյունների մասին՝ Թել Ավիվում և ևս մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշանների ֆոնին:  Այդ հարվածներից, ըստ Իսրայելի, տուժել է նաև Իսրայելի գլխավոր բժշկական կենտրոններից «Սորակա»-ն:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն, չի հաղորդվել նաև զոհերի կամ տուժածների մասին:

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:

 
 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+