Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:46

Արթուր Չախոյանի «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ Կոստանյան

Արթուր Չախոյանի «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ Կոստանյան

Քաղաքապետարանը հայտնել է ակտիվիստ Արթուր Չախոյանի իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված «կոռուպցիոն բացահայտումների» վերաբերյալ ծառայողական քննություն սկսելու մասին։

Հունիսի 16-ին Չախոյանն Armenia Today-ի թղթակցին հայտնել էր, որ շինանյութերը, որոնք քաղաքապետարանը ձեռք է բերել իր տան տանիքի վերանորոգման համար, տրամադրվել են կեղծ փաստաթղթերի միջոցով։ Չախոյանի խոսքով՝ փաստաթղթերում նշվում է, թե գումարները հատկացվել են իր տան տանիքի վերանորոգման համար, մինչդեռ նա այն արդեն ինքնուրույն վերանորոգել էր։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի տեղեկացմամբ՝ Չախոյանը 2023-ին դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ իր բնակության հասցեի շենքի մուտքը վերանորոգման ընթացիկ ծրագրում ներառելու նպատակով։

«Վարչական շրջանը պատասխանել է, որ նման աշխատանքները համատիրության լիազորությունների շրջանակում են, սակայն հնարավորության դեպքում մուտքի վերանորոգումը կարող է ընդգրկվել առաջիկա ծրագրերում։ Ըստ նախնական պարզաբանման՝ վարչական շրջանի աշխատակցի կողմից նշված դիմումը սխալմամբ ներառվել է շենքերի տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում»,- գրել է Կոստանյանը՝ նշելով, որ վարչական շրջանից կապ են հաստատել Չախոյանի հետ և տեղեկացրել, որ կարող է ստանալ մետաղական թիթեղները։

Հունիսի 14-ին Չախոյանն ստացել է այդ թիթեղները՝ սահմանված կարգով պարտավորվելով 30 օրվա ընթացքում վերանորոգել տանիքը, պարզաբանել է Կոստանյանը։

«Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է բլոգերը վերցրել երկաթյա թիթեղները, եթե իր պնդմամբ՝ սեփական միջոցներով տանիքն արդեն վերանորոգել էր։ Իսկ գուցե հարմար առի՞թ էր հերթական «կոռուպցիոն բացահայտումներն» անելու համար»,- հավելել է խոսնակը։

Կոստանյանը նշել է, որ ծառայողական քննությամբ անցնող աշխատակիցը կստանա խիստ նկատողություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+