Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:51

ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունները դատապարտել են Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա

ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունները դատապարտել են Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա

Ռուսաստանում գործող ավելի քան 10 հայկական կազմակերպություն դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու նրա մտադրությունը, հայտնում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի ինստիտուտը։

Մոսկվայի Հայ դատի հանձնախումբը, ՀՅԴ Ռուսաստանի մասնաճյուղը, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը և մի շարք այլ կառույցներ Փաշինյանի քաղաքականությունն անվանել են «ապազգային, սրբապիղծ և վիրավորական»՝ հակաեկեղեցական արշավը գնահատելով որպես «նախընտրական հնարք»:

Նրանք ընդգծել են, որ վարչապետը խախտում է ՀՀ սահմանադրությունը, որում ուղղակիորեն նշված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Սահմանադրության մեջ նշվում է, որ պետություն-եկեղեցի հարաբերություններին վերաբերող հոդվածների ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով:

«Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ Հայաստանում ամենաբարձր վստահությամբ և հեղինակությամբ հաստատությունը։ Ակնհայտ է, որ սեփական ժողովրդի կողմից մերժված» կառավարության գործողությունները նրան ավելի ու ավելի են մղում քաղաքական փակուղու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում գործող հայկական կազմակերպությունները մտահոգիչ են համարել այն, որ եկեղեցու վրա հարձակումները աջակցություն են գտնում Հայաստանին թշնամի երկրներում, առաջին հերթին՝ Թուրքիայում և Ադրբեջանում: Նրանք կոչ են արել Հայաստանի և Սփյուռքի բոլոր ազգային ուժերին, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Հայ առաքելական եկեղեցու շուրջ և միասին պաշտպանել երկիրը:

Հայտարարությունն ստորագրել են «Միասնություն և գթասրտություն» հիմնադրամը, «Ապավեն» միջտարածաշրջանային հասարակական շարժումը, «Համազգային» կրթամշակութային կազմակերպությունը, Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի հայագիտական կենտրոնը, Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը և այլ կազմակերպություններ:

Սվերդլովսկի մարզի հայերը նույնպես դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Փաշինյանի թշնամական քաղաքականությունը՝ վարչապետին հիշեցնելով նրա վարած քաղաքականության «ողբալի արդյունքների» մասին:

Բացի դրանից, Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հունիսի 10-ին այցելել էր Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական համալիր և հանդիպել թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի հետ՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն՝ Էջմիածնի վրա իշխանությունների «աննախադեպ ցինիզմով» հարձակումների ֆոնին: ՌՀՄ-ում նշել են, որ այսօր ՀԱԵ-ն միակ ինստիտուտն է, որն ունակ է համախմբել հայ ժողովրդին և հասարակությանն ազատել բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից:

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+