Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:08

Միգրանտների համար նախատեսված քննությունը ՌԴ-ում 2026-ից կլինի թվային հարթակով

Միգրանտների համար նախատեսված քննությունը ՌԴ-ում 2026-ից կլինի թվային հարթակով
Blonde woman sitting at a laptop and writing. There is a laptop, a tablet, a phone and a notebook on the table.

2026 թվականի հունվարի 1-ից ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզու, Ռուսաստանի պատմության և ռուսական օրենսդրության հիմունքների քննություններն օտարերկրյա քաղաքացիների համար կանցկացվեն բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ, ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին:

Նրա խոսքով՝ ներկայում փորձնական շահագործման փուլում է գտնվում թվային հարթակ, որը մշակվել է Տոմսկի պետական համալսարանի և Yandex ՏՏ ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում։ Հարթակն արդեն կիրառվում է Սիբիրյան դաշնային շրջանի տարածաշրջաններում, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում և այլ վայրերում։

«Շարժվում ենք դեպի նրան, որ գնահատումն իրականացվի արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով՝ բացառելով մարդկային գործոնը»,- նշել է Մոգիլևսկին և հավելել, որ համակարգն արդեն ապահովում է բանավոր պատասխանների գնահատման 87 տոկոս ճշգրտություն։

Ըստ ՌԴ Գերագույն դատարանի կազմում գործող Դատական վարչության տվյալների՝ Ռուսաստանում 2024 թվականին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+