Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Մատվիենկոյի այցին զուգահեռ՝ ԱԺ-ի դիմաց ակցիաների ժամանակ բերման ենթարկված չկա. ՀՀ ՆԳՆ

Մատվիենկոյի այցին զուգահեռ՝ ԱԺ-ի դիմաց ակցիաների ժամանակ բերման ենթարկված չկա. ՀՀ ՆԳՆ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցին զուգահեռ՝ ՀՀ խորհրդարանի դիմաց ընթացած ակցիաների ժամանակ որևէ մեկը բերման չի ենթարկվել, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել հունիսի 5-ին: Այսօր՝ հունիսի 6-ին, նա և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հանդես էին եկել հայտարարություններով:

Զուգահեռ՝ Ազգային շենքի դիմաց երկու ակցիա էր ընթանում՝ մեկն ընդդեմ Ռուսաստանի և ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցի, մյուսը՝ ի պաշտպանություն ու աջակցություն ՌԴ-ին և այցին:

Ցույցի մասնակիցների ձեռքերում հակառուսական պաստառներ էին, նրանք նաև հակառուսական կոչեր են արել՝ հայտարարելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման անհրաժեշտության մասին։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը նման կերպ հայտնել էին նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ՝ ԱԳ նախարարության շենքի դիմաց, ապա աջակցել Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Նոել Բարոյի այցին:

Այսօր տեղի ունեցած ցույցի ռուսամետ մասնակիցները ձեռքում պահել են պաստառներ, որոնց վրա գրված էր «Եղբայրություն, աջակցություն, միասնություն», և ընդգծել են Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Ակցիաների մասնակիցները պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Մատվիենկոն հայտարարել է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։

«Նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում»,- նշել է Մատվիենկոն։

Սիմոնյանն էլ շեշտել է, որ հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

Մայիսի 22-23-ը Հայաստանում էր նաև Լավրովը: Նա Երևանում հայտարարել էր՝ Մոսկվան պատրաստ է օգնել ՀՀ-ին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար:

Լավրովի այցին հաջորդել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան: Նա մայիսի 26-ին Երևանում հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+