Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:45

«Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի երթուղուն․ պռոշյանցիները հորդորել են հեռու մնալ

«Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի երթուղուն․ պռոշյանցիները հորդորել են հեռու մնալ

Պռոշյանցիները տեղեկություն ունեն, որ «Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի երթուղուն և միայնակ սպասարկել Պռոշյան համայնքի տրասպորտը, սակայն տեղացիները համաձայն չեն դրա հետ, կառավարության շենքի առջև լրագրողներրին հայտնել է համայնքի ակտիվիստ Սերգո Մուրադյանը։

«Պռոշյանը 7000 բնակչություն ունեցող և աճող համայնք է, այդ ընկերությունը չի կարող միայն իր 277 համարով ապահովել (պահանջարկը-AT)։ Մեր հորդորն ու պահանջն ենք ուզում հղել «Մուլտի տրանս»-ին։ Հեռո՛ւ մնացեք նման բոյկոտներից, այլապես պռոշյանցին չի թողնի, որ ձեր տրանսպորտը գյուղ մտնի։ Աշխատե՛ք, ձեր տրանսպորտից բավական օգտվողներ կան»,- ասել է Մուրադյանը։

Մուրադյանի խոսքով՝ զանգահարում են ընկերությունից, սպառնում են 25 համարի վարորդներին։

«Բոլորս էլ գիտենք, եթե նման լուրերը կան, պատահական չեն լինում։ Զանգահարում են վարորդներին, հեռախոսներ են փոխանցում, ասում են՝ հեռու մնացեք։

 

Ըստ նրա՝ հունիսի 1-ին համայնքը սպասարկող 25 համարի տրանսպորտը փոխել է երթուղին՝ առանց որևէ մեկին զգուշացնելու։ Համայնքի բնակիչները ցանկացել են փակել ճանապարհը, սակայն իրեն զանգել են ու հրավիրել փոխոստիկանապետ Հակոբյանի մոտ, հարցը լուծվել է, տրանսպորտը վերականգնվել։

Պռոշյանի բնակչունի Պետրոսյանի խոսքով՝ 25 համարի երթուղու ապահովումը մինչև գյուղ նվազագույնն է, որ կառավարությունը կարող էր անել պռոշյանցու համար։

«Դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Պռոշյանն, ի տարբերություն Քասախի, ընդարձակվում է դաշտերի տեղանքում և շատ բնակիչների հարմար չէ հասնել գյուղի սկզբնամաս»,- նշել է նա։

Ըստ Պետրոսյանի՝ խնդիրն այն է, որ 277 համարի վարորդներից ոմանք բնակիչներին ասել են, որ 25 համարի երթուղու վերականգնումը վերջնական որոշում չէ։ 

«Ուղևորներրին ասել են, որ 25 համարը ուշ թե շուտ դուրս է գալու երթուղուց, և սա ժամանակավոր որոշում է, որպեսզի հանգստացնեն պռոշյանցիներին։ Իսկ 277-ը երթուղի է մտել ամիս-ամիսուկես առաջ, խախտումներով է մտել երթուղի, մրցույթին չի մասնակցել։ Դրանց անդրադառնալ չենք ուզում, ուղղակի չահաբեկեն, շանտաժի չենթարկեն մարդկանց»,- պարզաբանել է նա։

Ապրիլի 5-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսների կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Ի նշան բողոքի՝ նրանք ժամանակավորապես փակել էին Երևան-Աշտարակ մայրուղու հատվածը: Ապրիլի 9-ին պռոշյանցիներին ընդունել էին կառավարությունում և ժամանակավոր լուծում տվել իրենց հարցին։ Ապրիլի 10-ին Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը՝ պահանջելով չեղարկել դեպի Երևան տրանսպորտի 59 ավտոբուսային երթուղիների կրճատման և տրանսպորտի վարձը բարձրացնելու որոշումները։

ՏԿԵ նախարարությունը համայնքներին առաջարկել էր 50 դրամով նվազեցնել ճանապարհածախսը՝ դարձնելով 200 դրամ Պռոշյանի և 150 դրամ՝ Քասախի համար։ Բացի այդ, նախարարությունն առաջարկել է տրանսպորտին հասանելիություն՝ բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, իսկ Երևանում՝ վերջնակետի փոփոխություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+