Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:07

«Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ

«Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Սպերցյանի նկատմամբ

Իսպանական «Սևիլիա» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ, հայտնում է РБ Спорт-ը։

Ըստ կայքի՝ իսպանական ակումբը դիտարկում է 24-ամյա հայ ֆուբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու հնարավորությունը:

Նշվում է, որ գործարքով հետաքրքրված է իսպանացիների գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով նախկինում նրա հետ աշխատել է Հայաստանի հավաքականում:

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը կուբանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Մայիսի 24-ին Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել էր Ռուսաստանի չեմպիոն։ Ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ էր նվաճել ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մայիսի 26-ին հայտարարել էր, որ Սպերցյանի նկատմամբ պահանջարկ կա, հնարավոր է՝ նա հեռանա թիմից։

Սպերցյանը Transfermarkt ինտերնետ-պորտալի վարկածով դարձել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+