Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը, քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը, քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

Աբովյան խոշորացված համայնքի Առինջ գյուղի բնակիչները Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցումը մինչև դատարանի որոշումը։

Նրանց խոսքով՝ համայնքի 58 բնակիչ շինթույլտվություն տալու փուլում բողոք է ներկայացրել, սակայն Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանն արտոնել է կառուցապատող ԷՅ ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ ՍՊԸ-ին սկսել շինարարությունը։

Ավելի ուշ բնակիչները դատարան են դիմել, սակայն շինարարությունը մինչ դատարանի որոշումը չի դադարեցվել, այլև շարունակվում է՝ իրենց պատճառելով անհարմարություններ։

Բնակիչները բողոք են ներկայացրել իրենց պարզաբանմամբ ապօրինի կերպով տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու համար։

«Եթե 58 մարդու ստորագրություն անտեսել են, իմ պատի հետևը շենք են սարքում, կտրում են իմ լուսավորությունը, ապա պետք է փոխհատուցեն։ Ես այստեղ խնամքի կենտրոն ունեմ։ Ինքս Հոլանդիայի բնակիչ եմ, ինչո՞ւ պետք է գամ Հայաստան ու ընկնեմ նման բաների հետևից»,- ասել է քաղաքացին։

Ընկերության ներկայացուցիչ Երեմ Ասատրյանը լրագրողներին հայտնել է, որ չի տեսնում դատավարության ընթացքում ճանապարհ փակելու անհրաժեշտություն։

«Կառուցապատողն ունի թույլտվություն և քանի դեռ այդ թույլտվությունն իրավաչափ է, դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չէ, կառուցապատողն անում է աշխատանք։ Ավելին՝ եթե չաներ, շինթույլտվությամբ ժամկետ կա սահմանված, հետագայում տույժեր և տուգանքների առաջ կկանգներ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+