Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։

Նա նշել է, որ «իշխանության ու «ավանդական» ընդդիմության միջև փոխհրաձգությունները հատել են բոլոր թույլատրելի սահմանները»։

«Մի կողմից տիտղոսային ընդդիմության գործիչները սովորական են դարձրել հակառակորդ ճամբարի դեմ անեծքներն ու անձնական թիրախավորման դեպքերը։ Մյուս կողմից՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իբր «ստիպված» պատասխանելով քննադատությանը, անպարկեշտ ու հայհոյախառն արշավ է սկսել ընդդիմադիրների դեմ»,- գրել է նա։

Մարությանը շեշտել է, որ վերջին օրերին երկրի վարչապետի ու նրա թիմակիցների բառապաշարը նաև կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ պետական պաշտոնյաներին վերապահված սահմանները։

«Ոչ ոք, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, իրավունք չունեն մտնել մարդկանց անձնական դաշտ։ Ակնհայտ է, որ այս ամենն անում են միայն մեկ նպատակով՝ պատրաստվում են 2026-ի ընտրություններին՝ կարծելով, թե դրանով իրենց կողմը կգրավեն մարդկանց։ Վստահ եմ, որ նրանք սխալվում են։ Չկա այդպիսի քաղաքական նպատակ, որն իրավունք կտար հանրային դաշտը վերածել գարշահոտ ախոռի։ Այս փոխադարձ արշավը կործանարար է՝ այն քայքայում է հասարակությունը, շեղում է մեզ կարևոր հարցերի քննարկումից, կասեցնում է մեր զարգացումը, խոցելի է դարձնում մեզ ներսում, առավել ևս՝ դրսում, վտանգում է մեր երեխաների ապագան»,- ընդգծել է նախկին քաղաքապետը։

Մարությանը հորդորել է վերջ տալ «ամոթալի գրառումներին»։

«Մենք այսպիսին չե՛նք, մենք համաձայն չե՛նք ու պարտավոր չենք ամենօրյա ռեժիմով հետևել ձեր ամոթալի գրառումներին, ազատեք մեզ դրանից։ Վստահ ենք, որ մեր քաղաքացիները կմերժեն այս կեղտոտ խաղը։ Ակնկալում ենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականության ծանրակշիռ միջամտությունը և իշխանության մեջ գտնվող պարկեշտ անձանց (եթե այդպիսիք դեռ մնացել են- Հ․Մ) ընդվզումը»,- եզրափակել է նա։

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Քննադատություններից հետո մայիսի 30-ին գրառումների շարք էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ նշել, որ պետությունը պետք է  մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+