Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:53

Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայի արևմտյան և կենտրոնական շրջաններում անտառային հսկայական հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից՝ ստիպելով հազարավոր մարդկանց տարհանվել, հայտնել է Ctvnews-ը։

Հրդեհների ինտենսիվացման հետևանքով վտանգավոր ծուխ է սկսում շարժվել նաև դեպի Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներ։ Հրդեհների ռիսկը, ըստ Շրջակա միջավայրի Կանադայի հրդեհավտանգության սանդղակի, համարվել է «ծայրահեղ» Կանադայի մեծ մասում՝ հյուսիսարևմտյան տարածքներից և Ալբերտայից մինչև Քվեբեկ:

Կանադայի անտառային հրդեհների միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի երկրի տարածքում բռնկվել է ավելի քան 160 հրդեհ, որոնց շուրջ կեսը վերահսկողությունից դուրս է։ Երկրում հինգշաբթի օրը բարձրացվել է ազգային պատրաստվածության մակարդակը՝ հասնելով 5-րդի՝ առավելագույնին, ինչը սովորական չէ հրդեհային սեզոնի այսքան վաղ փուլում։ Նախորդ տարի այդ մակարդակին Կանադան հասել էր միայն հուլիսի 15-ին։

Մանիտոբայում շուրջ 17,000 մարդ գտնվում է տարհանման վտանգի տակ: Հրդեհները տարհանումների պատճառ են դարձել նաև հարևան Սասքաչևանում:

Կանադայում ամենածանր հրդեհային սեզոնը 2023-ին էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+