Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

ՔՊ-ում կարծում են, որ փողի դիմաց կարճատև ծառայելու օրինագիծը կխորացնի սոցիալական անարդարությունը․ ԶԼՄ

ՔՊ-ում կարծում են, որ փողի դիմաց կարճատև ծառայելու օրինագիծը կխորացնի սոցիալական անարդարությունը․ ԶԼՄ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում գումարի դիմաց կարճատև զինծառայություն անցնելու թեմայով օրինագծի 4 ժամ տևած դռնփակ քննարկման ժամանակ՝ մայիսի 29-ին, «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ներկայացուցիչները հայտարարել են, որ օրինագիծը կխորացնի սոցիալական անարդարությունը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ԱԺ-ում իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ քննարկմանը մասնակցել են բոլոր իշխանական պատգամավորները, իսկ նրանցից 40-ը հերթագրվել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ու ՔՊ-ական պատգամավոր, նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին հարց ուղղելու համար։

Թերթի փոխանցմամբ՝ քննարկումն արդյունք չի տվել, և եթե նախագիծն առանց փոփոխության բերվի, իշխող խմբակցությունը պատրաստվում է դեմ քվեարկել դրան։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ՝ խմբակցությունում առաջարկել են քվեարկություն իրականացնել, սակայն Սարգսյանը դեմ է արտահայտվել՝ ասելով, որ չի պատրաստվում նախագծից հրաժարվել։ Պատգամավորներն ու նախարարը վերջնական եզրահանգման չեն եկել, հավելել է թերթը։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+