Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:35

«Դա բանակի կազմաքանդում է», «գուցե ձեռնտու է». հարցում՝ գումարի դիմաց ծառայությունը կրճատելու մասին

«Դա բանակի կազմաքանդում է», «գուցե ձեռնտու է». հարցում՝ գումարի դիմաց ծառայությունը կրճատելու մասին

Կառավարությունը սահմանել է 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով կրճատել երկու տարվա ծառայությունը: Մեկ ամսվա ծառայության դեպքում քաղաքացու վճարը կլինի 24 մլն դրամ, իսկ չորս ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ:

Կառավարությունը յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի նաև, թե քանիսը կարող են օգտվել նման հնարավորությունից: Զինվորական ծառայության առավելագույն տարիքը, ըստ նախագծի, 27-ից կդառնա 32 տարեկան:

Ազգային ժողովի Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում մայիսի 26-ին նախատեսված էր հարցի քննարկումը, սակայն այն հետաձգվել է: Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ պատճառը «քննարկում պահանջող այլ հրատապ հարցերն» էին, մինչդեռ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը կարծում է՝ իրականում այն չեղարկվել է իշխանությունների մտահոգության պատճառով, որ քվեարկության արդյունքները կարող են հանգեցնել հանձնաժողովի բացասական եզրակացության։

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներին հարցրել է, թե կո՞ղմ են այս նախագծին, նաև հետաքրքրվել, թե ի՞նչ վտանգներ կարող է այն ունենալ:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, քանի որ ըստ իրենց՝ դրանով բանակը կկազմաքանդվի։

«Երկիրը քանդելու նոր տարբերակ է»,- ասել է քաղաքացիներից մեկը:

«Դեմ եմ, քանի որ սա բանակի կազմաքանդում է։ 1 կամ 4 ամսով զինվոր չեն դառնում, հայրենիք չեն պահում։ Մեր իշխանությունները գնում են նրան, որ ցանկացած ձևով բանակը կազմալուծեն, ոչ թե կազմավորեն։ Հարուստները բանակ չեն գնա, կամ մարդիկ պարտքով գումար կգտնեն, որ իրենց երեխան բանակ չգնա, քանի որ բանակը վախենալու են սարքել»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Երևանցիներից մեկն էլ, իր դժգոհությունը հայտնելով, ասել է, որ հայրենիքը միայն փող ունեցողների համար չէ. «Հայրենիքը բոլորի համար է, ինչի՞ պետք է ես փող տամ, որ իմ տղան գնա, մի քանի ամիս ծառայի, իսկ խեղճ, քյասիբ մարդկանց տղաները գնան, 2 տարի ծառայեն։ Պետք է արդարություն լինի»։

Քաղաքացիներից միայն մեկն է, որ ոչ լրիվ բացասական կարծիք է հայտնել. «Եթե գումարը գնալու է ծառայողների եկամուտների ավելացմանը, գուցե ձեռնտու է»:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+