Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:07

ՔՊ վարչությունում ու խմբակցությունում բուռն են արձագանքել բանակից փողի դիմաց ազատվելու նախագծին․ ԶԼՄ

ՔՊ վարչությունում ու խմբակցությունում բուռն են արձագանքել բանակից փողի դիմաց ազատվելու նախագծին․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ժամկետային զինծառայությունից փողի դիմաց ազատվելու նախագիծը բուռն քննարկվել է մայիսի 27-ի կուսակցության վարչության նիստի ժամանակ, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, բայց նախագիծը ռիսկային է:

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, որ նախընտրական փուլում նախագիծն իրենց վարկանիշի վրա վատ ազդեցություն չունենա: Այդ պատճառով մայիսի 29-ին Պապիկյանն ԱԺ է գնալու՝ ՔՊ խմբակցության փակ նիստին մասնակցելու, որտեղ պետք է Սարգսյանի մասնակցությամբ քննարկում կայանա:

«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Սարգսյանը մայիսի 27-ին իր աշխատասենյակում պատգամավորների խմբեր է ընդունել՝ փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն ապարդյուն։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+