Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:50

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մայիսի 22-ի որոշմամբ արգելել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներ ընդունել, հաղորդում է CNN-ը: «Հարվարդն այլևս իրավունք չունի ընդունելու արտասահմանցի ուսանողների, իսկ ներկայումս սովորող օտարերկրյա ուսանողները պետք է տեղափոխվեն այլ հաստատություններ կամ կկորցնեն իրենց օրինական կարգավիճակը»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ վարչակազմի պահանջներին չենթարկվելու դեպքում հեղինակավոր հաստատության նկատմամբ կկիրառվի խիստ պատիժ: CNN-ը գրում է, որ այս որոշումը կարող է անդրադառնալ Հարվարդի ուսանողական կազմի ավելի քան քառորդի վրա, որի զգալի մասը միջազգային ուսանողներ են։

Վերջին ամիսներին Հարվարդը և Թրամփի վարչակազմը լարված հարաբերությունների մեջ են այս և նմանատիպ այլ պահանջների պատճառով: Բուհի ղեկավարությունը, մինչդեռ, պնդում է, որ բազմաթիվ պահանջներ անցնում են դաշնային կառավարության իրավասություններից այն կողմ և կարող են խախտել Հարվարդի սահմանադրական իրավունքները։

Հարվարդն ԱՄՆ այն տասնյակ ուսումնական հաստատություններից է, որոնք բախվում են Թրամփի վարչակազմի նմանատիպ պահանջներին, սակայն այն համարվում է ակադեմիական անկախության ամենակոշտ պաշտպաններից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+