Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:55

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ռիսկը պահպանվում է. Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն, Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մեր հիմնական խնդիրն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։

Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը «փորձում է կանխել զինված միջամտությունը», ինչպես նաև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պահպանման հետ կապված հարցերով:

«Ճշմարտությունն այն է, որ մենք գործ ունենք երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, բայց մենք պետք է գործենք՝ հիմք ընդունելով մեր ազգային շահերը, պետք է հավասարակշռենք այդ ամենը` մեր ազգային շահն ու դիվանագիտությունը»,- ասել է պետքարտուղարը:

Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Երևանն ընդունել էր պայմանագրի երկու չհամաձայնեցված կետի վերաբերյալ առաջարկները՝ միմյանց դեմ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերից հրաժարվելու և երրորդ երկրների ներկայացուցիչների ներկայությունը սահմանին չթույլատրելու մասին։ ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր այդ տեղեկատվությունը և հայտնել, որ պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետը և վայրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում հայտարարել էր, որ «ի հեճուկս բոլոր սադրանքների»՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմ չի լինելու: Նա հիշեցրել էր, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+