© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ քաղաքացիներ բերման չեն ենթարկվել. ՆԳՆ
Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց մարտի 21-ին ակցիաների հրմշտոցի ժամանակ քաղաքացիներ բերման չեն ենթարկվել, Armenia Today-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Ակցիան ընդդեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևանում կազմակերպել էր «Եվրադաշինքը»՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն ժամանակ, երբ ԱԳՆ-ում ընթանում էր Լավրովի հանդիպումը հայաստանցի պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ:
ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, որ Երևանի ԱԳՆ շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Միջադեպն սկսվել է, երբ Բաբաջանյանը հրաժարվել է ցած իջնել կամ հեռանալ շենքի դիմաց գտնվող Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանից և չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ ցած իջնելու պահանջներին:
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







