Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:56

Շահրամանյանը կարող է Արցախի նախագահի միակ թեկնածուն լինել․ ԶԼՄ

Շահրամանյանը կարող է Արցախի նախագահի միակ թեկնածուն լինել․ ԶԼՄ

Սամվել Շահրամանյանը կարող է լինել Արցախի նախագահի միակ թեկնածուն, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը հիշեցրել է, որ այսօր լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, հետևաբար Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։

«Մինչ այս պահը որևէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետևաբար՝ Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն»,- նշել է թերթը։

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները մտադիր են Շահրամանյանին վերընտրել նախագահի պաշտոնում, գրել է «Ժողովուրդ»-ը:

Ըստ թերթի՝ Արցախի թևը փորձում է այսպիսով արցախահայությանը զերծ պահել պառակտումից, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ուղղորդվող թևը ջանում է պառակտել նրանց:

Մամուլը հայտնել էր, որ Արցախի ՏԿԵ նախկին նախարար, ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանի անունն էլ է արցախցիների քաղաքացիական շրջանակում շրջանառվում որպես նոր նախագահի թեկնածու։

Արցախի ներկայացուց­չությու­նում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+