Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:43

Առաջարկել ենք բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցությունը ռազմավարական գործընկերության․ Սիմոնյան

Առաջարկել ենք բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցությունը ռազմավարական գործընկերության․ Սիմոնյան

Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության աստիճանի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է, որ Դիմիտրիուն դրական է արձագանքել այս առաջարկին։ Սիմոնյանի խոսքով՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցե։: Նա ընդգծել է, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը Հայաստանի «ամենավառ արտահայտված» ընկերներից է միջազգային հարթակներում:

«Այն միջազգային հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ: Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Դիմիտրիուն, իր հերթին, նշել է, որ լիակատար աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, որովհետև «Հայաստանը պատկանում է ԵՄ-ին»։

«Վերահաստատում եմ իմ ընկեր Սիմոնյանին, որ ամեն կերպ կաջակցենք այս ընթացքին և այդ նախաձեռնությանը։ Մենք ձեր կողքին ենք՝ դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,- հայտնել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կիսում են նույն արժեքները, նույն սկզբունքները և տարիներ շարունակ պայքարում են նույն արդարության համար։ Նա նաև կիսվել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ հանդիպման իր տպավորություններով և նշել, որ պատրաստ են աջակցել նրանց՝ իրենց կյանքը վերականգնելու ճանապարհին։

«Եվրոպան և միջազգային կառույցները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Պետք է ունենանք հստակ արձագանք՝ հիմնված արդարության վրա»,- ընդգծել է Դիմիտրիուն։

2024 թվականի դեկտեմբերին Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը ստորագրել էին պաշտպանության համագործակցության 2025-ի ծրագրերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+