Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:05

ՌԴ-ն Ադրբեջանին զե՞նք է վաճառել․ պատգամավորը մտահոգ է Բաքվի՝ մեծաքանակ զենք գնելու փաստով

ՌԴ-ն Ադրբեջանին զե՞նք է վաճառել․ պատգամավորը մտահոգ է Բաքվի՝ մեծաքանակ զենք գնելու փաստով

Շատ մտահոգիչ եմ համարում այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծածավալ սպառազինություն է գնում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա այսպես է պատասխանել հարցադրմանը, թե Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնել ՌԴ-ից այն դեպքում, երբ վերջինս ՀՀ-ից գումար էր վերցրել ու զենք չէր մատակարարել։

Ըստ նրա՝ զենքերը ձեռք են բերվում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից ու եվրոպական երկրներից։

«Ռուսական մասով որևէ գործարքի կամ դրա ծավալի մասին տեղեկատվություն չունեմ։ Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը, և միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ ո՞ր երկրներից և ի՞նչ սպառազինություն է գնում»,- նշել է նա։

Պատգամավորի կարծիքով՝ ռազմաքաղաքական իրադրությունը գնահատելու և համապատասխան սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար դա շատ կարևոր է։

Համաձայն Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տարեկան զեկույցի՝ Ադրբեջանը 2024 թվականին գնել է 2,2 մլրդ դոլարի զենք և դարձել աշխարհում 16-րդ խոշորագույն զենք ներմուծողը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը 2024 թվականի հունիսի 17-ին հայտարարել էր, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Մոսկվայի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական գոտու պահպանումը։ Նույն օրը Тайная политика Telegram ալիքը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ բանակցություններից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+