Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Լևոն Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ և ԳԴ՝ պարզելու պատգամավորի քրգործի ձգձգման պատճառը

Լևոն Քոչարյանի փաստաբանը դիմել է ՔԿ և ԳԴ՝ պարզելու պատգամավորի քրգործի ձգձգման պատճառը

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ փուլում է Քոչարյանի՝ տուժողի կարգավիճակով գործը։

Ըստ փաստաբանի՝ 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարևոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը, ըստ Ալեքսանյանի, Քոչարյանի դեպքում առկա է: Նրա պնդմամբ՝ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում և «զավեշտալի ձևով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում»։

Մարտի 7-ին դատարանը որոշել էր Քոչարյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ: Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ մտադիր են խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել:

Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր գործչի կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։

Նոյեմբերի 6-ին նա ազատվել էր կալանքից, քանի որ ԿԸՀ-ի որոշմամբ՝ պատգամավորական մանդատ էր ստացել։ Քոչարյանը նոյեմբերի 14-ից ԱԺ պատգամավոր է: Փետրվարի 6-ին Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+