Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:51

Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին

Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, տեղեկացնում է Ekhokavkaza-ն: Նամակում նա, մասնավորապես, վրաց-ամերիկյան հարաբերությունների «վերաթարմացման» հույս է հայտնել:

Կոբախիձեն, ում լեգիտիմությունը չի ճանաչում ընդդիմությունը, հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ Թրամփին նամակ է ուղարկել երկկողմ հարաբերությունների հարցերով։

«Նամակին նախորդել են իմ հրապարակային հայտարարությունները, որոնցում բացահայտ հայտնել եմ Վրաստանի պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի հետ սկսել նորացված ռազմավարական գործընկերություն՝ մաքուր էջից և հստակ «ճանապարհային քարտեզի» հիման վրա։ Սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել ո՛չ այդ նամակին, ո՛չ էլ հրապարակային հայտարարություններին։ Ավելին՝ մինչ այժմ Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև չի կայացել ոչ մի բարձր մակարդակի շփում»,- նշել է Կոբախիձեն։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս լռությունը «շփոթություն է առաջացնում վրաց ժողովրդի և իշխանությունների մոտ»:

Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում 2024 թվականի նոյեմբերի 29-ից, երբ վարչապետ Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը չի բարձրացնի մինչև 2028 թվականը։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ էր կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ հայտարարելով, որ գործարարի և իշխող կուսակցության գործողությունները քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, թույլ են տվել ոտնահարել մարդու իրավունքները և զսպել հիմնարար ազատությունների իրականացումը Վրաստանում։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+