Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:58

Քարդաշյանը մայիսի 13-ին իրեն կողոպտելու գործով Փարիզի դատարանում ցուցմունք կտա

Քարդաշյանը մայիսի 13-ին իրեն կողոպտելու գործով Փարիզի դատարանում ցուցմունք կտա

Հայազգի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մայիսի 13-ին Փարիզի դատարանում վկայի կարգավիճակով ցուցմունք կտա 2016 թվականին այդ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի գործով, գրում է BBC-ն։

44-ամյա Քարդաշյանը դատարանում կներկայացնի զենքի սպառնալիքով իրեն կողոպտելու վերաբերյալ իրադարձությունների իր վարկածը։

Քարդաշյանից միլիոնավոր դոլարների զարդեր էին գողացել, այդ թվում՝ 4 մլն դոլար արժողությամբ նշանադրության ադամանդե մատանին, որը նվիրել էր այն ժամանակվա ամուսինը՝ Քանյե Ուեսթը։

«Ֆրանսիական լրատվամիջոցները մեղադրյալներին անվանել են «պապիկ կողոպտիչներ», քանի որ նրանցից ոմանք արդեն 70-ն անց են: Շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Մեկը քիմիաթերապիայի կուրս է անցնում, մյուսը նկատելի նոպաներ է ունեցել»,- ասված է հրապարակման մեջ։

Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի կենտրոնում՝ նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ մի խումբ զինված հանցագործներ ներխուժել էին Քարդաշյանի հյուրասենյակ, կապել նրան և հափշտակել ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զարդեր։

2025-ի ապրիլին AP-ն գրել էր, որ Քարդաշյանին շուտով կհարցաքննեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+