Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:02

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում Քննչական կոմիտեում մայիսի 12-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը Սեֆիլյանին հարցաքննության կանչելն անուղղակիորեն պայմանավորել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջերս տված հարցազրույցներից մեկով, որտեղ նա ասել է, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին։ Փաստաբանը Սեֆիլյանին հարցաքննության կանչելը պայմանավորել է նաև մայիսի 8-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ դատախազին ուղղված հարցադրմամբ՝ նաև Սեֆիլյանին հարցաքննության կանչելու մասով։

«Չգիտեմ՝ ուղղակի կապ կա՞, թե՞ ոչ, բայց Սեֆիլյանը հրավիրվեց հարցաքննության»,- ասել է նա։

Փաստաբանը շեշտել է, որ քննիչը բազմաթիվ հարցեր է ուղղել Սեֆիլյանին՝ կապված նաև Բաբայանի հայտարարության հետ։

«Ենթադրում եմ՝ պատահական չէր Բաբայանի հայտարարությունը, իսկ պարոն Սեֆիլյանի համար տարօրինակ ու տարակուսելի էր, որ տարիներ անց Բաբայանը հիշել է այդ՝ իրականությունից զուրկ մի հանգամանքի մասին»,- հավելել է փաստաբանը։

Նախաքննության գաղտնիքից ելնելով՝ փաստաբանն այլ մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ Սեֆիլյանը քննիչի բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ է տվել։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։ Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալ, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, վերջինիս եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+