Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:42

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդես։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 30 պետության ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Սլովակիայի, Սերբիայի, Վիետնամի, Մոնղոլիայի ղեկավարները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մայիսի 7-ին հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ միջոցառումներին։ Մինչ զորահանդեսը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած ղեկավարներին։

Պուտինը զորահանդեսի իր ելույթում նշել է, որ ռուսները պահպանում են Հայրենական մեծ պատերազմի «պատմական, հաղթական իրադարձությունների հիշողությունը»։

«Ռուսաստանը կլինի անխորտակելի խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության համար, կպայքարի այն վայրագությունների դեմ, որոնք կատարում են այդ ագրեսիվ կործանարար գաղափարների ջատագովները։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են»,- ասել է ՌԴ նախագահը։

ՌԴ-ն զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է «Գերան-2», «Հարպիա-A1», «Լանցետ», «Օրլան-10» և «Օրլան-30» զինատեսակները։

Վլադիմիր Պուտինը շփվել է շքերթին ներկա Մեծ Հայրենականի վետերանների հետ: Նա անձամբ ողջունել է նաև հայ վետերաններին։ Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին, որոնք Երևանից են և ներկա են գտնվել զորահանդեսին:

Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն է տեղի ունեցել։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումների ներկա գտնվելու համար։

«Մենք բարձր ենք գնահատում մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և մեր ժողովրդի հետ մեզ համար անսահման թանկ տոնի ուրախությունը կիսելու համար»,- նշել է  նա։ 

Պուտինը կարճ զրույց է ունեցել նաև Փաշինյանի հետ՝ շնորհակալություն հայտնելով այցի համար։

«Նիկո՛լ Վովաեվիչ, շնորհակալ եմ այցի համար, կապի մեջ կլինենք»,- ասել է Պուտինը։

Փաշինյանը մայիսի 8-ին էր մեկնել ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+