Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարություններին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի չմասնակցելը «Քաղաքացիական պայմանագրում» ընկալել են որպես քայլ Երևանի դեմ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխող ուժում իր աղբյուրներին:
Թերթը, միաժամանակ, գրում է, որ Ալին իր այդ «դեմարշով» Արևմուտքին հասկացնում է, որ ավելի «հուսալի» գործընկեր է, և որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է հօգուտ իրեն ուղղորդեն՝ հերթական զիջումը պարտադրելով Հայաստանին
Փաշինյանը մայիսի 7-ին հաստատել էր իր մասնակցությունը տոնակատարությանը, Ալիևը տեղեկացրել էր, որ չի մեկնի Մոսկվա։ Ըստ ռուսական շրջանակների՝ նա նախապես հաստատել էր մասնակցության հայտը, հիշեցրել է լրատվականը։
Բաքվում Ալիևի Մոսկվա չգնալը բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցությամբ։ Նա մայիսի 10-ին է ծնվել և մահացել 2003 թվականին։
Կրեմլում տոնական միջոցառումներին մասնակցում են նաև Չինաստանի, Սերբիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների առաջնորդներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






