Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:59

Պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Էջմիածնի քաղաքապետը «հրավիրվել են գորգի վրա»․ ԶԼՄ

Պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Էջմիածնի քաղաքապետը «հրավիրվել են գորգի վրա»․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության մայիսի 7-ի նիստում «գորգի վրա են հրավիրվել» ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ վարչության անդամները Սարգսյանին մեղադրել են, որ նա հատուկ սևեռվում է նոր նախագիծ ներկայացնող անձանց վրա, հաստափոր թղթապանակ կազմում նրանց դեմ, երբեմն՝ չհիմնավորված տեղեկատվության հիման վրա ու փորձում բոլորին հրապարակային մեղադրել տվյալ գործընթացից շահ հետապնդելու, կոռուպցիոն գործարքներում թաթախված լինելու մեջ։

Նրանք օրինակ են բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, որին անտառահատումների հարցով իր զեկույցում Սարգսյանը կապել է փայտի բիզնեսի հետ, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ խաղային բիզնես ունեցող Վիգեն Բադալյանի շահերը պաշտպանելու հետ։

«Սարգսյանը որքան էլ փորձել է արդարանալ, թե այդ ամենն անում է թիմի համար, բացահայտում է կոռուպցիոն ու դատապարտելի կապերը, որ իրենք էլ չարժանանան նախկինների ճակատագրին, սակայն Փաշինյանի և վարչության անդամների մեծամասնութան համար այդ հիմնավորումները համոզիչ չեն, և հակընդդեմ մեղադրանքներ են հնչել, որ նա բոլորից շատ կասկածելի կապեր ունի քրեական հեղինակությունների և օլիգարխների հետ, և գիտեն, թե ինչ գումարներ է աշխատում` իր դիրքն օգտագործելով»,- նշել է թերթը։

Ըստ լրատվականի՝ Փաշինյանը կոշտ ելույթ է ունեցել և ակնարկներ արել, որ իրավական գործընթացներ կհաջորդեն՝ պատգամավորի և նրա ընտանիքի հետ կապված որոշ պատմությունների իսկությունը պարզելու նպատակով։

Հունվարի 10-ին մամուլը գրել էր Սարգսյանի և Ղալումյանի միջև տեղի ունեցած բախման մասին։ Հունվարի 15-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ Սարգսյան-Ղալումյան կռվի պատճառը մարզպետի դիտողությունն էր՝ ուղղված պատգամավորի հորը՝ Զարեհ Սարգսյանին։ Թերթի տեղեկություններով՝ Ղալումյանի դիտողությունից հետո Սարգսյանը հարվածել էր նրան։

Ավելի ուշ մամուլը գրել էր, որ պատգամավորը մատնանշել էր Տավուշում ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմայի գոյությունը։ Սարգսյանը պահանջել էր պարզել, թե ով է կանգնած այս ամենի հետևում և «իրավական մակարդակով պատժել բոլոր պատասխանատուներին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+