Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ Ուշակովի՝ Բաքվից տեղեկացրել են, որ Ալիևը «պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված երկրի միջոցառումներին»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր իր մասնակցությունը Մոսվկայում կայանալիք տոնական միջոցառումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







