Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:27

Կքննարկենք իմփիչմենթի գործընթացն ինքներս սկսելու հարցը․ Հովիկ Աղազարյան

Կքննարկենք իմփիչմենթի գործընթացն ինքներս սկսելու հարցը․ Հովիկ Աղազարյան

Կքննարկենք վարչապետի իմփիչմենթի գործընթացն ինքներս սկսելու հարցը, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ պատգամավորի՝ թեև նախապես հայտարարել էր, որ գործըննթացին չի միանա, քանի որ, հնարավոր է, նախաձեռնությունն սկսի խորհրդարանական ընդդիմությունը, իսկ իրենք հրաժարվում են մասնակցել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան ուժերի գործընթացին, սակայն «Արթուն ենք» շարժման նամակներին ծանոթանալով՝ որոշել են քննարկել նախաձեռնություն սկսելու մասին։

«Մենք հայտարարել ենք, որ եթե այդ իմփիչմենթը նախաձեռնի «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքը, մենք չենք միանա։ Հիմա մեր շարքերի նախաձեռնությամբ վարչությունում ուրբաթ օրը պետք է քննարկենք իմփիչմենթի գործընթացը մեր կողմից նախաձեռնելու հարցը»,- պարզաբանեց Աղազարյանը։

Ըստ նրա՝ այն ուժերի հետ, որոնց հետ պատրաստ են համագործակցել, փորձում են լայն կոնսոլիդացիա ստեղծել և դրանով գնալ ընտրությունների։

«Այդ կոնսոլիադացիայի նպատակը պետք է լինի քաղաքական դաշտից, ինչքան ժողովուրդը մեզ կաջակցի, հնարավորինս շուտ հեռացնել և՛ Քոչարյան-Սանգսյան առանցքը, և՛ ՔՊ-ն»,- նշեց պատգամավորը։

Ըստ Աղազարյանի՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերն «իրար պահում են», հավասարակշռում իրար՝ ապահովելով մեկը մյուսի գոյությունը։

«Այդ հավասարակշռությունը շատ թույլ է, և դրա խախտելը այդքան դժվար չի լինի»,- նշեց պատգամավորը։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։

«Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+