Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:51

Wizz Air-ը հայտարարել է Երևանից դեպի ութ եվրոպական քաղաքներ նոր չվերթերի մասին

Wizz Air-ը հայտարարել է Երևանից դեպի ութ եվրոպական քաղաքներ նոր չվերթերի մասին

Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևանից դեպի ութ նոր ուղղություններ, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից։

Նոր թռիչքներ կիրականացվեն դեպի Գերմանիայի Համբուրգ և Մեմինգեն քաղաքներ, Իտալիայի Նեապոլ և Բարի, Ռումինիայի Բուխարեստ, Կիպրոսի Պաֆոս, Ֆրանսիայի Նիս և Չեխիայի Պրահա քաղաքներ։ Տոմսերը կարժենան՝ սկսած 29,99 եվրոյից։

«Սա ևս մեկ մեծ քայլ է ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ բոլորի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ավիաընկերությունը նաև հայտնել է Երևանում իր 34-րդ բազայի բացման մասին, որն «ավելի ամուր, քան երբևէ» կապելու է Հայաստանը Եվրոպայի հետ։ 

Ներկայումս Wizz Air-ը Երևանից թռիչքներ է իրականացնում ավելի քան 20 ուղղությամբ, որոնց թվում են Հռոմը, Վենետիկը, Դորտմունդը, Բուդապեշտը, Միլանը, Աբու Դաբին, Լառնական, Սոֆիան և Վիեննան։

Wizz Air-ը Հայաստանում սկսել է գործել 2021 թվականից։ Ընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում եվրոպական տարբեր ուղղություններով։ Ընկերությունը համարվում է լոու քոսթեր՝ առաջարկում է հիմնականում մատչելի գներ՝ փոխարենը չներառելով մի շարք ծառայություններ, օրինակ՝ ուղևորները պետք է լրացուցիչ վճարեն գրանցված ուղեբեռի, ձեռքի ուղեբեռի հավելյալ քաշի, նախընտրած նստատեղի, ինչպես նաև օդանավում սնվելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+