Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Տեսարանը ոչ հաճելիներից էր, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի․ Տեր-Մարգարյան

Տեսարանը ոչ հաճելիներից էր, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի․ Տեր-Մարգարյան

Տեսարանը ոչ հաճելիներից էր, և որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, մեկնաբանելով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը, ասել է թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ Ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն: Հավատացնում եմ, որ եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։

Իր հերթին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով՝ անընդունելի է:

«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, ով տվյալ վարչական շրջանում Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ է, պարտավոր է ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում»,- զգուշացրել է նա:

Ավինյանի խոսքով՝ սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։

«Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով մի սուտ կասի, և դա, վստահաբար, կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, և այդ գործի քննությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, կան անձինք, որոնք ներգրավված են խուլիգանության հոդվածով, և վարույթ է իրականացվում»,- շեշտել է քաղաքապետը:

Պաշտոնյայի խոսքով՝ շատ կարևոր է հաստատել թիմի վարքականոնը, քանի որ TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել:

«Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է իրականացնի: Մկան ասելով՝ նկատի չունեմ «բիլակներ», նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չպետք է լինի անզուսպ»,- պարզաբանել է քաղաքապետը:

Ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա հեղուկ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:

Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։

ՔԿ խոսնակը մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+