Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կցուցադրի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական ֆիլմը։ Դիտմանը կհաջորդի հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։
Ֆիլմը պատմում է պատմական հին քաղաքի՝ Շուշիի մասին՝ ներկայացնելով նրա առօրյան, մշակույթը, քաղաքի հիմնադրման ու արշավանքի պատմությունը։
«Սա մի քաղաքի մասին յուրօրինակ սրտառուչ դիմանկար է, որը հանդիսանում է տոկունության ու ոգու խորհրդանիշ»,- ասվում է նկարագրության մեջ։
Ֆիլմում նկարահանվել են՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լյուդա Կիրակոսյանը, Համլետ Պետրոսյանը և Գևորգ Տեր-Վարդանյանը։
Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)։ Մուտքն ազատ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







