Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:34

ԱՄՆ-ն և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների մասին համաձայնագրի մշակման վերջնական փուլում․ Bloomberg

ԱՄՆ-ն և Ուկրաինան գտնվում են բնական ռեսուրսների մասին համաձայնագրի մշակման վերջնական փուլում․ Bloomberg

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գտնվում են բնական ռեսուրսների մասին համաձայնագրի մշակման վերջնական փուլում, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Քննարկումների ընթացքին ծանոթ անձանց խոսքով՝ ուկրաինացի բանակցողները գտնվում են Վաշինգտոնում և լրամշակում են բնական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի վերջնական մանրամասները։ Կողմերը համաձայնեցրել են հիմնական պայմանագիրը և այժմ աշխատում են որոշ տեխնիկական տարրերի վրա՝ առանձին տեքստերում»,- տեղեկացնում է գործակալությունը։

Աղբյուրների տվյալներով՝ Կիևը ցանկանում է ընդհանուր պայմանագիր ստանալ նախքան մանրամասների մշակմանն անցնելը, սակայն Վաշինգտոնը պնդում է, որ միանգամից հաստատեն ապագա գործընկերության բոլոր տարրերը:

Փաստաթղթի նախագծի համաձայն, որը հայտնվել Է Bloomberg-ի տրամադրության տակ, Վաշինգտոնը և Կիևը պետք է պայմաններ ստեղծեն Ուկրաինայի հանքարդյունաբերության ոլորտում, էներգետիկայում և դրանց հետ կապված տեխնոլոգիաներում ներդրումների աճի համար:

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական բնական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերածվել էր վիճաբանության՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+