Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:06

Լավրովը ՌԴ-ի կողմից հրադադարի մասին առաջարկն անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբ

Լավրովը ՌԴ-ի կողմից հրադադարի մասին առաջարկն անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբ

Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինային զինադադարի մասին Ռուսաստանի առաջարկը Կիևի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկն է ՝ առանց նախապայմանների, Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մեր առաջարկը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել է, ուղղակի բանակցությունների մեկնարկն է՝ առանց նախապայմանների։ Հրադադարը (30 օրով, որն առաջարկում է Ուկրաինան — խմբ․) տվյալ իրավիճակում դիտարկվում է որպես նախապայման, որը կօգտագործվի Կիևի ռեժիմին հետագա աջակցության և նրա ռազմական կարողությունների ամրապնդման համար»,- ասել է նախարարը։

Նա մանրամասնել է, որ շփման գծի ողջ երկայնքով անհրաժեշտ է ապահովել ամենօրյա օբյեկտիվ թափանցիկ մոնիթորինգ:

«Մենք չենք տեսնում ազնիվ մոնիթորինգի հնարավորություն՝ այդ հրադադարի ազնիվ պահպանման համար»,- ընդգծել է Լավրովը:

ՌԴ նախագահն ապրիլի 28-ին Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսի 8-11-ը հրադադար էր հայտարարել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, առաջարկել էր 30-օրյա զինադադար հաստատել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+