Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:30

Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 14 մեղադրյալ կա․ ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 14 մեղադրյալ կա․ ՔԿ

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ փետրվարի 5-ին  հարձակման և մեկ անձի սպանության վարույթով 14 մեղադրյալ կա, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել հսկող դատախազին։

3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի դեպքում՝ բացակայելու արգելքը, ևս 5 քաղաքացու նկատմամբ ընտրվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց։ 1 քաղաքացու նկատմամբ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավն են կիրառվում, 1-ի դեպքում՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, ևս 1-ի՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Մեկ անձի մասով նախաքնությունը շարունակվում է, հավելել են իրավապահ գերատեսչությունից։

«Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ա.Ղ.-ն ինքնաձիգով կրակոցներ էր արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել էր, Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց»,- ասված է հրապարակման մեջ։

Փետրվարի 5-ին ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 2 ձերբակալված կա, դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։ Փետրվարի 21-ին ՔԿ-ից հայտնել էին 5 անձի կալանքի մասին։

Փետրվարի 6-ին Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+