Մոսկվայի արևելյան շրջանում Банная усадьба լողավազանային համալիրում հրդեհ է բռնկվել, հայտնում է RBC-ն։
Տարհանվել է մոտ 25 մարդ, տեղում աշխատում են հրշեջ խմբերը՝ կրակը մարելու և հարակից շինությունները պաշտպանելու համար, հավելել է կայքը։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Ка-32 երկու ուղղաթիռ։ Հրդեհի տարածքը, ըստ ՌԴ ԱԻՆ-ի, կազմում է շուրջ 1500 քմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







