Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:06

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի շրջանը․ ԶԼՄ

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի շրջանը․ ԶԼՄ

Կուրսկի շրջանը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու գործողությունն ավարտվել է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Գերասիմովը գերագույն գլխավոր հրամանատար Պուտինին զեկուցել է Կուրսկի շրջանն ազատագրելու գործողության ավարտի մասին»,- ասել է նա։

2024թ. օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ուկրաինացի զինյալները մտել էին Կուրսկ։ Մարզը Ռուսաստանում սահմանակից է Բրյանսկին, Օրյոլին, Լիպեցկին, Վորոնեժին և Բելգորոդին, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզին:

«Նրանց առաջխաղացումը կասեցվել էր։ Մարտի սկզբին ռուսական զորքերը սկսել էին լայնածավալ հարձակում և մի քանի օրվա ընթացքում ազատագրել շուրջ 1100 քառակուսի կիլոմետր տարածք»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են առնվազն 75 հազար զինվոր և շուրջ 400 տանկ։

Փետրվարի 12-ին ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցից հետո մեկնարկել էր ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը:

Մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին Նահանգների առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:

Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը Ստամբուլի բանակցությունները «կառուցողական էր որակել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+