Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում)։
Այսօր ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել էին, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







