Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Թրամփի գործողությունների դեմ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Թրամփի գործողությունների դեմ ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ապրիլի 19-ին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ բողոքի ակցիաներն ուղղված էին Թրամփի մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (Doge) աշխատանքի դեմ, որը նրա վարչակազմի իշխանության գալուց հետո գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը: Վարչությունն զբաղվում է պետական ապարատում աշխատատեղերի և այլ ծախսերի կրճատմամբ:

Պարբերականի տվյալներով՝ քաղաքական ցույցերը գնալով ավելի տարածված են դառնում Նահանգներում, իսկ հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի ժողովրդականությունը նվազում է:

ԱՄՆ-ն աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառել էր 10 տոկոս մաքսատուրք։ Չինաստանի դեպքում գործում է 145 տոկոս մաքսատուրք, Պեկինն, իր հերթին, Վաշինգտոնին պատասխանել էր 34 տոկոս հայելային մաքսատուրքերով։ Ապրիլի սկզբին լայնածավալ մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո ամերիկյան արժույթը խիստ ճնշման տակ էր՝ ԱՄՆ դոլարը նվազել էր բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։

Փետրվարին հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ավելի քան 10 000 աշխատակիցների կրճատում է՝ նրանց թիվը հասցնելով շուրջ 300-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+