Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

Ավինյանը բացառել է Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատման հնարավորությունը

Ավինյանը բացառել է Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում կառուցապատման հնարավորությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դավթաշենի շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչներին վստահեցրել է, որ բացառվում է տվյալ հասցեից առանձնացված շուրջ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ըստ քաղաքապետարանի՝ այս մասին նա հայտնել է այդ հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ավինյանը նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միկոյան 64-ի և առանձնացված 64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:

Բնակիչները հանդիպմանը ներկայացրել են իրենց մտահոգությունները, հնչել են առաջարկներ հնարավոր լուծումների վերաբերյալ:

Ապրիլի 14-ին Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները փակել էին Եղվարդի խճուղին՝ բողոքելով իրենց նկատմամբ, իրենց բնորոշմամբ, ապօրինությունների, կոռուպցիայի, ամենաթողության դրսևորումների դեմ։ Նրանք պահանջում էին ապահովել գնման իրավունքներով սահմանված 3,37055 հեկտար հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Բացի այդ, բնակիչները պահանջում էին այդ հողամասից 0,4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական տալ և գործարքը չեղարկել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+