Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Դատարանը հրապարակել է երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի գործով դատավճիռը․ փաստաբան

Դատարանը հրապարակել է երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի գործով դատավճիռը․ փաստաբան
Դատարանը հրապարակել է 2024թ. հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում տեղի ունեցած, երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի գործով դատավճռի եզրափակիչ մասը, հայտնել է փաստաբան Հայարփի Սարգսյանը։ Նա նշել է, որ մեղադրյալ Արմեն Տոնոյանը մեղավոր է ճանաչվել։ Տոնոյանը որպես հիմնական պատիժ դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ևս մեղավոր է ճանաչվել և որպես պատիժ նշանակվել է տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Փաստաբանը մանրամասնել է, որ տուժողների գույքային հայցերը բավարարվել են մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։ Նա հիշեցրել է, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ։ 2024 թվականի հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին։ Ընտանիքի կյանքը խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել և մեղադրանք էր առաջադրվել երկու անձի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+