Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:59

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները մինչև տարեվերջ աջակցություն կստանան

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները մինչև տարեվերջ աջակցություն կստանան

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցություն կստանան, որոշումը կառավարությունն ընդունել է ապրիլի 10-ի նիստում՝ հավանություն տալով սոցապնախարարության նախագծին։

Աջակցության ամսական չափն ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար կկազմի 40 000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար կկազմի 10 000 դրամ:

Նախագծով կարիքավոր են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 դրամից: Նախարարության հաշվարկով՝ շահառու ընտանիքների թիվը կկազմի շուրջ 3000։

Իշխանությունները կարծում են, որ այս որոշումը թույլ կտա կանխարգելել արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, և նրանք կկարողանան դառնալ սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ: Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի էական ավելացում չի սպասվում: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տարեկան ֆինանսական միջոցների ծավալը կկազմի ավելի քան 1․8 մլրդ դրամ (4․6 մլն դոլար)։

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել կառավարության նոյեմբերի 21-ի որոշման մեջ և կարիքավորների ծրագրից օգտվելու դիմումի դեպքում մերժել այն անձանց, ովքեր ՀՀ ԱԱԾ-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ չեն գտնվում Հայաստանում։

Կմերժվեն նաև այն ընտանիքների դիմումները, որոնց առնվազն մեկ անդամ ունի 2017 թվականից հետո թողարկված ավտոտրանսպորտային միջոց, կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (ընտանիքում մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 15 000 դրամը: Դիմումները կմերժվեն նաև այն դեպքում, եթե ընտանիքի անդամներից մեկը բնակելի անշարժ գույքի միակ սեփականատերն է։

Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ​​ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Հանրահավաքից հետո արցախցիները վրան էին տեղադրել, որտեղ քննարկումներ են անցկացնում։

Ապրիլի 9-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունեցող արցախցի ընտանիքներն աջակցություն տրամադրել։Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+