Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Աղազարյանն ու Ասլանյանը պատրաստվում են շրջանառության մեջ դնել նախկինում ՔՊ-ի մերժած նախագիծը․ ԶԼՄ

Աղազարյանն ու Ասլանյանը պատրաստվում են շրջանառության մեջ դնել նախկինում ՔՊ-ի մերժած նախագիծը․ ԶԼՄ

ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը նախկինում ՔՊ-ում մերժվել էր, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ լրատվականի՝ նրանք առաջարկել են քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, և նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։

«Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ ունեն կանխել ընտրողի նկատմամբ քաղաքական ուժերի ազդեցությունը, մասնավորապես՝ հեռախոսով քվեաթերթիկը, ընտրության պրոցեսը նկարելու հնարավորությունը»,- նշել է թերթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին նա հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։

Դեկտեմբերի 11-ին Ասլանյանը հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Պատգամավորն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության «լիիրավ անդամ»:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+