Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:56

«ՀՖՖ-ն թաղում է ֆուտբոլը»․ «Շիրակն» «Արարատին» խնդրել է ավելի հասցեական խոսել

«ՀՖՖ-ն թաղում է ֆուտբոլը»․ «Շիրակն» «Արարատին» խնդրել է ավելի հասցեական խոսել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ, ինչի մասին բազմիցս ենք ընդգծել, հայտարարել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ անդրադառնալով «Արարատ» ակումբի հայտարարությանը։

Ապրիլի 6-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ-ին և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ կապված ապրիլի 4-ին կայացած Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման հետ։ Մասնավորապես, ակումբը մատնանշել է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չի կայացրել։

«Արարատը» խնդրել է, որ պատկան մարմինները հետաքննեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը, խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։ Ակումբից նշել էին, որ դիմում-բողոքին կցելու են համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն։

Արձագանքելով վերանշյալին՝ «Շիրակից» նշել են, որ նկարագրված խնդիրների մասին մշտապես են բարձրաձայնել։

«Ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։ Ֆուտբոլն սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի «Արարատ» ՖԱ, նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ո՛չ մրցավարների, ո՛չ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին»,- ասված է հայտարարության մեջ։

«Շիրակն» «Արարատին» խնդրել է բացել փակածներն ու ավելի հասցեական խոսել։

«Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք, ու Արմեն Մելիքբեկյանի (ՀՖՖ նախագահ) մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ո՞վ կամ ովքե՞ր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պե՞տք է տա ֆուտբոլն աղետի վերածած Մելիքբեկյանի ֆեդերացիան»,- եզրափակել են «Շիրակ»-ից։

Վերջին ամիսներին հայ երկրպագուները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտություններից հետո պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը։ Մարտի 25-ին «Փաստ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հանձնարարել է ֆուտբոլային հանրության հետ քննարկումներ սկսել՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, «ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու նպատակով։

Դիտեք նաև Armenia Today-ի հարցումը՝ «Թիմային խաղի բացակայություն» և «ամեն ինչ արեցին». Երևանի բնակիչները գնահատում են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումների արդյունքները

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+